«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:
Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Երրորդ հորիզոնականում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:
Չորրորդ տեղը զբաղեցրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:
Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը հինգերորդն է:
Վեցերորդ հորիզոնականում է Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը յոթերորդն է:
Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» ստեղծագործությունը ութերորդ տեղում է:
Շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպը իններորդն է:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» ժողովածուն։
Source: Yerkir Media
Link: «Երևանյան բեսթսելեր»․ Մարկ Արենի ստեղծագործությունը դարձյալ առաջատարն է