Երևանյան խանութի գանձապահից 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն
August 7, 2017
Երևանի հագուստի խանութներից մեկում գանձապահի սխալի արդյունքում 475 հազար դրամ վերցրած կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանության բաժին և վերադարձրել ամբողջ գումարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Կինը հայտնել է, որ շփոթմունք է տեղի ունեցել, հեռուստացույցով իմացել է ոստիկանության հայտարարության մասին, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժին: