Երևանում գիշերը Mercedes-ը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած քաղաքացիներին. կա 1 զոհ

August 6, 2016

Երևանում գիշերը Mercedes-ը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած քաղաքացիների. փրկարարները վրաերթի ենթարկված՝ 1981 թ. ծնված Կ. Կ.-ին և 1986 թ. ծնված Կ. Ժ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. Կ. Ժ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Կ. Կ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի մոտակայքում բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 1989 թ. ծնված Զ. Ա.) և «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների:
Շտապօգնության աշխատակիցները Կ. Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Զ. Ա.-ին փրկարարները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։


Source: Yerkir Media
Link: Երևանում գիշերը Mercedes-ը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած քաղաքացիներին. կա 1 զոհ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image