Երևանում ուսումնական երթևեկության համար թույլատրված փողոցների ցանկը

July 27, 2017

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երևանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում նշված է. «Եվս մեկ անգամ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին հիշեցնում ենք վերը նշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները և հորդորում ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում.
1. Ծարավ Աղբյուրի փողոց,
2. Թբիլիսյան խճուղի,
3. Թևոսյան փողոց,
4. Էրեբունի փողոց,
5. Արցախի փողոց,
6. Ազատամարտիկների փողոց,
7. Շիրակի փողոց,
8. Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
9. Տիչինայի փողոց (Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան)»:

Source: Yerkir Media
Link: Երևանում ուսումնական երթևեկության համար թույլատրված փողոցների ցանկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image