Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 13 մարդ է տուժել

April 11, 2017

Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Դեյվու կոռանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն կռաֆտեռ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Source: Yerkir Media
Link: Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. 13 մարդ է տուժել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image