Զինծառայողների ընտրության հետ կապված ապրիլի 2-ին «թեժ գիծ» կգործի

March 31, 2017

ՀՀ Ազգային ժողովի 2017թ-ի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում ՊՆ-ն խնդրում է զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին:

Source: Yerkir Media
Link: Զինծառայողների ընտրության հետ կապված ապրիլի 2-ին «թեժ գիծ» կգործի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image