Զինվորի վիրահատության համար անհրաժեշտ 45 հազար դոլարը հանգանակվել է
January 20, 2018
Ապրիլյան պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար օրեր առաջ հայտարարված դրամահավաքի արդյունքում արդեն հանգանակվել է անհրաժեշտ 45 հազար դոլարը։
Հանգանակությունը, սակայն, շարունակվում է, քանի որ այժմ փորձում են հոգալ նաեւ ճանապարհածախսը, որը վիրահատության գումարի հետ միասին կազմում է 49 հազար դոլար։