Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

August 19, 2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ  իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Խորապես ցավ եմ ապրում՝ լսելով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման գործում  ՄԱԿ-ի դերակատարումն ամրապնդելու հարցում»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Source: Yerkir Media
Link: Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image