Ուրուգվայի նախկին նախագահը հրաժարվել է սենատորի թոշակից

August 19, 2018

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկոն, ում իր համեստ ապրելակերպի պատճառով  անվանում են «աշխարհում ամենաաղքատ նախագահը», հրաժարվել է սենատորի թոշակից։

Ներկա պահին Մուխիկոն 83 տարեկան է, որից 14 տարին անցկացրել է ռազմական բանտում։  Նախագահական ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո նա կնոջ հետ ապրել է երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իր ֆերմայում։

Մուխիկոն իր աշխատավարձի շուրջ 90 տոկոսը հատկացնում էր բարեգործությանը։

Source: Yerkir Media
Link: Ուրուգվայի նախկին նախագահը հրաժարվել է սենատորի թոշակից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image