Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա

June 30, 2017

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հրավերով հունիսի 29-ին երկօրյա այցով մեկնել է Սլովակիա:

Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Լուկաշ Պարիզեկի հետ:

Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

Source: Yerkir Media
Link: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սլովակիա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image