Անցնող տարին է ամփոփել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այս տարին՝ ըստ նրա, անվտանգության, ներքին ու արտաքին քաղաքականության զարգացման առումով հիմնականում դրական էր:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաջողված էին: Հարցին, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է իրեն բնորոշ՝ «շարմազանովական» ոճով: