Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի հրեական կոմիտեին ներկայացրել է ԼՂ հակամարտություն կարգավորման ջանքերը

Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը  սեպտեմբերի 24-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին` կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին:

 


Source: Yerkir Media
Link: Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի հրեական կոմիտեին ներկայացրել է ԼՂ հակամարտություն կարգավորման ջանքերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image