Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հայտնվել է աշխարհի ամենաոճային մարդկանց ցուցակում` ըստ Vanity Fair ամսագրի: Այդ նույն ցուցակում են նաև դերասանուհի Հելեն Միրենը, ով կատարել է Էլիզաբեթ 2-րդի դերը ֆիլմում, գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով Газета-ին:
Ամենաոճային կանանց ցուցակում են նաև Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, բրիտանացի գրող Զեդի Սմիթը, ամերիկացի դերասանուհի և մոդել Ան Դուոնգը, բալետի ֆրանսիացի պարուհի Օրելի Դյուպոնը և այլ հայտնիներ:
Ամենաոճային տղամարդկանց ցուցակում են հայտնվել, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, դանիացի կրոնարքայազն Ֆրեդերիկը, բրիտանացի արքայազն Հարին, ամերիկացի արտ-դիլեր Վիտո Շնաբելը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
«Հոլիվուդ» անվանակարգում ներառվել են Ֆան Բինբինը, Իդրիս Էլբան, Լիլի Ջեյմսը, Էդի Ռեդմեյնը:
Այլ անվանակարգերում ներկայացվել են, օրինակ, Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, երգչուհի Լեդի Գագան:
Ամենաոճային զույգերի ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը` Միշել Օբաման:
Source: Yerkir Media
Link: Էլիզաբեթ 2-ին ներառել են աշխարհի ամենաոճային մարդկանց ցուցակում