Էյֆելյան աշտարակն երկու օր այցելուներ չի ընդունի

July 13, 2017

Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջում  հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ այն որոշ ժամանակով փակ է լինելու այցելուների համար: Հաղորդագրության համաձայն Փարիզի տեսարժան վայրը փակ է լինելու հուլիսի 13-ին  և հուլիսի 14-ին՝ ողջ օրը:

«Ես ուրախ կլինեմ տեսնել ձեզ հուլիսի 15-ին առավոտյան ժամը 09:00-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Le Figaro-ն գրում է, որ Էյֆելյան աշտարակը հուլիսի 13-ին փակ է լինելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի  պատճառով:  Թրամփն իր կնոջ հետ,  ինչպես նաեւ Մակրոնն ու իր կինը պետք է ընթրեն  Le Jules Verne ռեստորանում, որը գտնվում է աշտարակի երկրորդ հարկում, պատուհանից երևում է ամբողջ քաղաքը:

Հուլիսի 14-ին Էյֆելյան աշտարակը փակ է լինելու Բաստիլի գրավման օրվա՝ Ֆրանսիայի Ազգային տոնի առիթով. այնտեղ հրավառություն է լինելու:

Source: Yerkir Media
Link: Էյֆելյան աշտարակն երկու օր այցելուներ չի ընդունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image