Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ

July 13, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Փառատոնի մասնակիցները նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին:

«Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ:

Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում»,- ասել է իր ուղերձում նախագահը:

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image