Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը՝ 1889 թվականից 300 մլն այցելու է ընդունել:
Այդ կապակցությամբ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ ծրագրված են տոնական միջոցառումներ, սպասվում են երաժիշտների ելույթներ եւ լուսային շոու:
Աշտարակի բարձրությունը 324 մետր է։ Այն համարվում է ամենաշատ այցելուներն ունեցող վճարովի տեսարժան վայրն աշխարհում։
Source: Yerkir Media Link: Էյֆելյան աշտարակ․ 128 տարում` 300 մլն այցելու