Էջմիածնում ավագանու թեկնածուին առեւանգելու գործով ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի

September 24, 2016

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի գրավոր ցուցումով հանձնարարվել է քննչական խմբին՝ դրանում ներառելով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ: Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նույն գործի շրջանակներում 2016թ. սեպտեմբերի 18-ին ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։


Source: Yerkir Media
Link: Էջմիածնում ավագանու թեկնածուին առեւանգելու գործով ձերբակալվել է եւս մեկ քաղաքացի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image