Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

August 7, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Էրդողանը այդ մեղադրանքը հիմնավորել է նրանով, որ Գերմանիան Թուրքիային չի արտահանձնում 2016-ի հուլիսի 15-16 տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, ովքեր որպես քաղաքական փախստական, ապաստան են գտել Գերմանիայում:

«Գերմանիան զբաղվում է ահաբեկչություն հրահրելով»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով` թուրքական կողմը այս հարցով Անգելա Մերկելին ուղարկել է 4 հազար 500 թղթածրար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

 

Source: Yerkir Media
Link: Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image