Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ

October 2, 2016

Ոստիկանության լրատվական ծառայությունն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկությունների քննարկման արդյունքների մասին ժամը 20-ի դրությամբ։

Ըստ այդմ՝ ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ՏԻՄ ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 117 տեղեկատվություն, որից՝

Ըստ փուլերի
Քարոզչության ընթացքում – 5,
Քվեարկության օրը- 112:

Ըստ տարածքների
1. Շիրակի մարզ — 24,

2. Լոռու մարզ — 34,
3. Գեղարքունիքի մարզ — 12,
4. Վայոց ձորի ՄՎ — 1,
5. Սյունիքի մարզ — 15,
6. Կոտայքի մարզ — 31:

Ըստ ստացման աղբյուրի
— ԶԼՄ-ներ – 56,
— ՀԿ-ներ – 9,
— դիտորդներ – 6,
— հանձնաժողովի անդամներից — 3
— քաղաքացիներ – 20,
— ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից – 22,
— կուսակցություններ — 1:

Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 4 նյութ:


Source: Yerkir Media
Link: Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 113 նյութ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image