Ընտրական օրենսգրքի բարեփոխման քննարկմանը մասնակցել է նաեւ Դանիել Իոաննիսյանը
July 10, 2018
Ընտրական օրենսգրքի վերամշակման նպատակով ստեղծված Ազգային ժողովի խմբակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը համալրվել էր նոր մասնակցով։Վարչապետի առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էր եկել ներկայացնելու իրենց մոտեցումները։
Նախորդ նիստում պատգամավորները խմբակցությունների առաջարկները քննարկելուց հետո որոշել էին հրավիրել նաեւ կառավարության ներկայացուցչին՝ լսելու գործադիրի մոտեցումներն ու պարզելու՝ արդյոք կառավարությունը պատրաստակամ է մեկ միասնական քաղաքական համաձայնությամբ ընդունված փաստաթուղթ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: