Ըստ նախնական տվյալների՝ Իտալիայում երկրաշարժից զոհվածների մեջ հայեր չկան

August 26, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին կապ է հաստատել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի:

Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, նշվում է, որ Հայաստանի հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:

 


Source: Yerkir Media
Link: Ըստ նախնական տվյալների՝ Իտալիայում երկրաշարժից զոհվածների մեջ հայեր չկան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image