Թայլանդի Հուա Հին հայտնի հանգստավայրում երկու ռումբ է պայթեցվել, հայտնում է BBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ տեղի ոստիկանության տվյալների, սպանվել է մեկ կին, իսկ տասը վիրավորումներ են ստացել` այդ թվում նաև տուրիստներ:
Տեղեկությունների համաձայն, ռումբերը թաքցված են եղել ծաղկամաններում եւ կառավարվել են բջջային հեռախոսների միջոցով: