Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ կապված անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բողոքի ցույցերն արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են: Հանրահավաքի կազմակերպիչ Զազա Սարալիձեն պնդում է, որ բողոքի ակցիաները չեն դադարեցվելու, քանի դեռ իր որդու մարդասպանը չի բացահայտվել և չի պատժվել:
Անձրևի պատճառով ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ:
Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն մայիսի 31-ին հրաժարական է տվել՝ հույս հայտնելով, որ հետաքննությունն արդար կընթանա։