Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ոչ աշխատանքային օրերին նախարարությունում գործում է հավելյալ թեժ գիծ՝ 060 80 80 03 (ներքին 4) հեռախոսահամարով, որի միջոցով քաղաքացիները կարող են դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալ:
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում բացվել է նաև նոր էջ` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ քաղաքացիները կարող են բարձրաձայնել խնդիրների մասին և թողնել առաջարկներ: