Թեհրանը մտադիր է ամրապնդել իր հրթիռային ներուժը

Թեհրանը մտադիր է ամրապնդել իր հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրենք մտադիր են ընդլայնել իրենց ռազմական հնարավորությունները, միեւնույն ժամանակ իրենց հայրենիքը պաշտպանելու համար չեն պատրաստվում հարցնել որեւէ մեկի թույլտվությունը:

Թեհրանը ներկայացրել է նաեւ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են կրել մի քանի մարտագլխիկ: Ռոհանին ընդգծել է, որ իր երկիրը հանգուցային դեր է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման գործում, ինչպես նաեւ նշել է Թեհրանի հանձնառությունը՝ կատարելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականին պատմական համաձայնության են հասել՝ իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ. Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը, փոխարենը՝ չեղարկվել են Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները:

Ռոհանին նշել է, որ այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բոլոր երկրները հավանության են արժանացրել այդ համաձայանգիրը, բացի Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից:

Source: Yerkir Media
Link: Թեհրանը մտադիր է ամրապնդել իր հրթիռային ներուժը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image