Թիլերսոնը Թուրքիային անվանել է վստահելի դաշնակից

March 30, 2017
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիային անվանել է վստահելի դաշնակից՝ այդ երկրի ղեկավարների հետ այսօր Անկարայում հանդիպելուց հետո: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները վերահաստատել են պատրաստակամությունը՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու հարցում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը Թիլերսոնին հորդորել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում համագործակցել «լեգիտիմ խաղացողների» հետ:
Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը», որոնց Անկարան ահաբեկչական է համարում, վայելում են Միացյալ Նահանգների աջակցությունը: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ, պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ասել է, որ Անկարան կոնկրետ քայլեր է ակնկալում Վաշինգտոնից՝ Միացյալ Նահանգներում տեւական ժամանակ բնակվող իսլամ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում:
Գյուլենին է Անկարան մեղադրում անցյալ տարի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձը կազմակերպելու համար:

Source: Yerkir Media
Link: Թիլերսոնը Թուրքիային անվանել է վստահելի դաշնակից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image