Թունիսում ընդդիմության առաջնորդների են ձերբակալել

January 13, 2018

Թունիսում շարունակվում են աճող գների եւ հարկերի դեմ բողոքների հետ կապված ձերբակալությունները: Իշխանություններն ավելի քան 150 մարդ են ձերբակալել, այդ թվում նաեւ` ընդդիմության առաջնորդների, որոնք կոչ են արել հանգստյան օրերին վերսկսել հանրահավաքները։

Բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 8-ին: Ցույցերի ընթացքում մասնակցիներից մեկը մահացել է, ինչի հետեւանքով երկրի որոշ մասերում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Իշխանությունները որոշ քաղաքներ զորքեր են մտցրել: Բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 778-ի: Ընդ որում, ըստ Թունիսի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի, կալանավորների թվում 16 իսլամիստական ծայրահեղական կա:

Հիշեցնենք, որ հենց Թունիսում սոցիալական հարցերի շուրջ ծագած բոլոքի ալիքով էլ «Արաբական գարնան» շարժման սկիզբը դրվեց։

Source: Yerkir Media
Link: Թունիսում ընդդիմության առաջնորդների են ձերբակալել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image