Թուրքական մզկիթում հսկայական ջահն ընկել է աղոթողների վրա (Տեսանյութ)
August 26, 2016
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի քաղաքի մզկիթում արտակարգ դեպք է գրանցվել աղոթքի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով HaberTurkը:
Այսօր առավոտյան մզկիթում հսկայական ջահ է կախվել, որը, սակայն, երեկոյան աղոթքի ժամանակ պոկվել է:
Առնվազն 11 տուժած կա, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: