Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռն աճուրդի հանել, քանի որ նախագահական համակարգին անցումից հետո իր պաշտոնը վերանալու է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թող երկրի ու ժողովրդի համար այս ընտրությունները հաջողություն բերեն: Թուրքիան շարժվում է  դեպի նոր հորիզոններ ու կշարունակի իր ճանապարհը: Իսկ իմ աթոռը կմնա ինձ, հետո ես այն աճուրդի կհանեմ»,-լրագրողներին ասել է Յըլդըրըմը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները։

Source: Yerkir Media
Link: Թուրքիայի վարչապետը խոստացել է ընտրություններից հետո աճուրդի հանել իր աթոռը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image