Թուրքիայում ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել. այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ «Հաբերթուրք»-ին հղում անելով:
Աղբյուրի համաձայն՝ Իզմիրից Անկարա գնացող ավտոբուսը օգոստոսի 24-ի առավոտյան բախվել է կամրջի հենասյանը:
Հաղորդվում է մեծ թվով վիրավորների մասին:
Source: Yerkir Media Link: Թուրքիայում ավտոբուսը բախվել է կամրջի հենասյանը. կա 5 զոհ