Թուրքիայում զինվորը սպանել է ծառայակիցներին ու ինքնասպանություն գործել

July 11, 2017

Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նշվում է, որ զինվորը, ով հոգեկան ճգնաժամի մեջ է եղել, սկսել է կրակել իր սենյակում գտնվողների վրա: Երեք զինվոր մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել: Այնուհետև նա նույն զենքով ինքնասպանություն է գործել:

Մանիսայի նահանգապետարանից հայտնել են, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում զինվորը սպանել է ծառայակիցներին ու ինքնասպանություն գործել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image