Թուրքիայում հարձակվել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության շտաբի վրա․ կան տուժածներ
May 7, 2018
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցները հարձակվել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության՝ Ստամբուլում գտնվող նախընտրական շտաբի վրա:
8 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Եվս 8 մարդ ձերբակալվել է: «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները, ով առաջիկա ընտրություններում պայքարելու է նախագահի պաշտոնի համար, քննադատել է հարձակումը՝ հույս հայտնելով, որ մեղավորները շուտափույթ պատժի կարժանանան:
Կուսակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն թափված ամեն կաթիլ արյան համար պատասխանատու է համարել ազգայնական կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելիին: