Թուրքիայում 27 մարդ է ձերբակալվել գիշերային ակումբի վրա հարձակմանը ներգրավված լինելու կասկածանքով
January 5, 2017
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 27 մարդու, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու եւ Ստամբուլի գիշերային ակումբի վրա հարձակմանը ներգրավված լինելու մեջ։
Գործողությունն իրականացվել է Իզմիրում չորեքշաբթի առավոտյան: Ձերբակալվածների մեջ կան Կենտրոնական Ասիայի եւ Սիրիայի ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք ապրել են Կոնյա քաղաքում՝ ահաբեկչության ենթադրյալ իրականացնողի հետ: Թուրքիայի փոխվարչապետը հաստատել է տեղեկությունը, որ սպանդն իրականացնողը ազգությամբ ույղուր է եւ շուրջ երկու ամիս առաջ է ժամանել Թուրքիա։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ ահաբեկիչն արդեն գտնվում է Թուրքիայի սահմաններից դուրս։