Թուրքիան այն երկիրը չէ, որը բարոյականության դասեր պետք է տա․ Իսրայելի վարչապետ
April 2, 2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան այն երկիրը չէ, որը բարոյականության դասեր պետք է տա աշխարհի ամենաբարոյական բանակին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան ռուսալեզու էջում՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Էրդողանի նախօրեին արված հայտարարությանը, որտեղ նա դատապարտում էր իսրայելյան բանակի գործողությունները պաղեստինցի ցուցարարների դեմ։
«Կիպրոսը եւ Աֆրինը բռնազավթած քրդերի դեմ պայքարող Թուրքիան իրավունք չունի դասեր տալու»,- նշել է Նաթանյահուն։
Հիշեցնենք, որ ուրբաթ պաղեստինա-իսրայելյան սահմանագծի երկայնքով մարտի 30-ին մեկնարկել է «Մեծ վերադարձի» բողոքի ակցիան, որի մասնակիցները պահանջում են Իսրայելից՝ թույլատրել պաղեստինցի փախստականներին՝ վերադառնալ իրենց բնակավայրերը։