Չինական տիեզերակայանն այրվել է Երկրի մթնոլորտում ու ընկել Խաղաղ օվկիանոս

April 2, 2018

Ապրիլի 1-ի առավոտյան «Տյանգուն-1» («Երկնային դղյակ-1») չինական տիեզերակայանը Երեւանի ժամանակով 9։15-ին այրվել է Երկրի մթնոլորտում։

Բեկորների մի մասն ընկել են Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։ Տիեզերակայանը ուղեծիր էր դուրս բերվել 2011 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կշռում էր 8,5 տոննա, երկարությունը՝ 10,4 մետր, բնակելի ծավալը՝ 15 խմ։

Եվրոպական տիեզերական գործակալության մարտի 28-ի տվյալներով՝ տիեզերակայանի բեկորների անկման հավանական վայր էր համարվում Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Միջինասիական երկրները, ԱՄՆ, Մեքսիկան, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաները, Դաղստանը եւ այլն։

Source: Yerkir Media
Link: Չինական տիեզերակայանն այրվել է Երկրի մթնոլորտում ու ընկել Խաղաղ օվկիանոս

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image