Առնվազն 15 մարդ է տուժել Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Սարպոլ է Զահաբ քաղաքի շրջանում ապրիլի 1-ին տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 15 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացվել են»,- հայտարարել է նշված նահանգի առողջապահության ծառայության ներկայացուցիչը։