Թուրքիան ԵՄ է ուղարկում առողջական խնդիրներ ունեցող եւ չկրթված փախստականների

Թուրքիան, միգրացիոն համաձայնագրի շրջանակում, Եվրամիություն է ուղարկում միայն առողջական խնդիրներ ունեցող եւ չկրթված փախստականների: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Ինչպես նշվում է, ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները Թուրքիային մեղադրում են միգրանտների կանխամտածված «ընտրության» մեջ: Բրյուսելը հայտնում է, որ Անկարան Եվրոպա է ուղարկում «շատ ցածր մակարդակի կրթություն ունեցող» փախստականների, իսկ իր մոտ թողնում է առողջ եւ կրթված միգրանտներին, որոնք կարող են հեշտ ինտեգրվել եվրոպական հասարակությանը:

Պարբերականը հայտնում է, որ Անկարան ապաստան խնդրողների ցուցակից մտադրաբար հանում է սիրիացի բժիշկներին, ինժեներներին եւ գիտնականներին՝ խոչնդոտելով նրանց մուտքը ԵՄ:

Հրատարակության հետ զրույցում Թուրքիայի ներկայացուցիչը հայտնել է, որ ավելի քան 3 մլն փախստական ընդունած իր երկիրն իրավունք ունի ընտրելու, թե ում թողնի:


Source: Yerkir Media
Link: Թուրքիան ԵՄ է ուղարկում առողջական խնդիրներ ունեցող եւ չկրթված փախստականների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image