Թուրքիան ցանկանում է, որ Գերմանիան հրաժարվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումից

Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել կապված գերմանացի դիվանագետների նախատեսած Ինջիրլիկ ավիաբազա այց կատարելու հետ, հաղորդում է Der Spiegel-ը:

Հունիսից Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականներին այցելել ռազմաբազա, որտեղ տեղակայված են ԻՊ-ի օպերացիաներին մասնակցող բունդեսվերի ուժերը: Գրում է Tert.am-ը։

Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության ճանաչման որոշումից:

«Մենք կարող ենք ապրել այն հանգամանքի հետ, որ բունդեսթագը նման որոշում է կայացրել: Բայց Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնել տա, որ ցեղասպանություն տերմինը իրավական նշանակություն չունի»,- մեկնաբանել է բարձրաստիճան թուրք դիվանագետը:

Ըստ պարբերականի՝ Գերմանիայի ԱԳՆ տենդագին որոշում է փնտրում, որը թույլ կտա բոլոր կողմերին պապանել դեմքը:


Source: Yerkir Media
Link: Թուրքիան ցանկանում է, որ Գերմանիան հրաժարվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image