Թուրքմենստանի գործող ղեկավարը վերընտրվել է նախագահի պաշտոնում արդեն 3-րդ անգամ
February 13, 2017
Թուրքմենստանի գործող ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վերընտրվել է նախագահի պաշտոնում արդեն 3-րդ ժամկետով: Կիրակի անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում նա հավաքել է ձայների մոտ 98 տոկոսը:
Բերդիմուհամեդովից բացի՝ նախագահի պաշտոնի համար պայքարում էր եւս 8 թեկնածու: Թուրքմենստանի ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է մոտ 97 տոկոս: 2016 թվականի սեպտեմբերի 14-ին Թուրքմենստանում ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ ընտրված նախագահը կառավարելու է 7 տարի՝ նախկին 5-ի փոխարեն: