Թուրք նախարարները Էդողանին իրենց հավատարմությունն են ցուցաբերում՝ բեղեր պահելով
April 13, 2017
Թուրք նախարարները բեղեր են պահում նախագահ Էրդողանի խորհրդով: Associated Press գործակալության փոքրիկ հետաքննության տվյալներով, մեկ տարի առաջ Թուրքիայի նախարարների կաբինետի անդամների մեծ մասը սափրված էր: Հիմա թուրք 27 նախարարներից միայն երեքը բեղ չունեն:
Նախարարներից մեկը գործակալությանը հայտնել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են բեղեր աճեցնել Էրդողանի խորհրդով: Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա պատահականություն չէ, քանի որ խոսքը մի երկրի մասին է, որտեղ դեմքի մազածածկույթը վաղուց քաղաքական նշանակություն ունի: Նախագահի ոճը կրկնօրինակելով՝ Էրդողանի աջակիցները եւ իշխող կուսակցության անդամները, կարծես, փորձում են հարմարվել նրա թիմում:
Բացի դրանից՝ Թուրքիայում 2016 թվականին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո նախարարների հավատարմությունը նախագահին պարբերաբար ստուգվում է: Սա էլ, երեւի թե, ստուգման տարբերակներից մեկն է: