Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

April 30, 2018

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ապրիլի 28-ին ընդունել է թուրք պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Բեյրութի ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Հովհաննես Կեոքչյանը:

Թաներ Աքչամը Վեհափառ հայրապետին ներկայացրել է Ցեղասպանության մասին հրատարակած իր նոր գիրքը եւ առաջիկա իր ծրագրերը նույն ոլորտում:

Նշենք, որ դոկտոր Թաներ Աքչամը բազմիցս այցելել է Անթիլիասի Մայրավանք եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թուրքիայի դեմ բացած Սիսի Կաթողիկոսարանի դատի իրավական հանձնախմբի անդամ է:

Source: Yerkir Media
Link: Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image