Թռչող տաքսու առաջին թռիչքը (տեսանյութ)

February 23, 2018

Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի իր առաջին` Alpha One թռչող տաքսու թռիչքը:

Ինչպես գրում Է DailyMail-ը, թռիչքը կայացել է դեռ հունվարի վերջին, Փենդլթոնում (Օրեգոնի նահանգ, ԱՄՆ): Առաջին լիարժեք թռիչքային փորձարկման ժամանակ անօդաչու ապարատն օդ է բարձրացել 16 ֆուտ (գրեթե հինգ մետր) եւ երկնքում անցկացրել 53 վայրկյան: Հաջորդ փորձարկումների ժամանակ մշակողները մտադիր են ստուգել դրոնի թռչելու ունակությունը մինչեւ նախանշված կետը:

Alpha One-ը կարող Է բարձրացնել մնչեւ 745 կիլոգրամ, սակայն խցիկում տեղ կլինի ընդամենը մեկ ուղեւորի համար: Դրոնն աշխատում է միայն էլեկտրականությամբ:

Airbus ընկերությունը պլանավորում է արտադրանքն առեւտրային շուկա հանել 2020 թվականին:

Source: Yerkir Media
Link: Թռչող տաքսու առաջին թռիչքը (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image