Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպման օրը
May 10, 2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ հունիսի 12-ին կհանդիպի Հյուսիսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
«Մենք երկուսս էլ կփորձեն դարձնել մեր հանդիպումը շատ կարեւոր աշխարհի խաղաղության համար»,- գրել է Թրամփը։
Մարտին ԱՄՆ նախագահը, ի զարմանս բոլորի, ընդունեց Հյուսիսային Կորեայի նախագահի հանդիպման հրավերը։ Դրանից առաջ նրանք միայն փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։