Թրամփը մտահոգություններ ունի Կիմ Չեն Ինի հետ հանդիպման շուրջ

May 21, 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություններ  ունի՝ արդյոք  պետք է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, եւ վերջին օրերին ավելի հաճախ է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից, հայտնել է The New York Times պարբերականը:

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփն անհանգստանում է, որ հաջորդ ամսին Սինգապուրում Կիմ Չեն Ինի հետ պլանավորված իր հանդիպումը կարող է «քաղաքական կոնֆուզի» վերածվել։

ԱՄՆ նախագահը միաժամանակ զարմացել ու զայրացել է, որ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները չեն բացառել ԱՄՆ-ի հետ գագաթաժողովից հրաժարվելու հնարավորությունը:

Մայիսի 17-ին եւ 18-ին նախագահը, պարբերականի տվյալներով, շարունակաբար դիմել Է խորհրդականներին այն հարցերով, թե ներկա պայմաններում արդյոք խելամիտ որոշում կլինի ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ հանդիպում անցկացնելը: Մայիսի 19-ին Թրամփը զանգահարել Է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որպեսզի նրան հարցնի, թե ինչու են ԿԺԴՀ-ի վերջին հայտարարությունները հակասում նրա նախկին հավաստիացումներին:

Source: Yerkir Media
Link: Թրամփը մտահոգություններ ունի Կիմ Չեն Ինի հետ հանդիպման շուրջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image