Թրամփը նախագահության մեկ քարորդն անց է կացրել գոլֆ խաղալով
August 10, 2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում պաշտոնավարման շրջանի մեկ քարորդն անցկացրել է իրեն պատկանող գոլֆ-ակումբներում: Այդ մասին հաղորդում է NBC-ն:
Թրամփը պաշտոնավարում է 202 օր, որոնցից 50-ը նա անցկացրել է սեփական գոլֆ-առողջարաններում։
Trump Organization-ին պատկանող տարածքներում ԱՄՆ առաջնորդն անցկացրել է 65 օր:
Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է նախորդ նախագահ Բարաք Օբամային, քանի որ նա իրեն հաճախ է թույլ տվել հանգստանալ, այդ թվում՝ գոլֆի խաղադաշտում:
Սակայն NBC-ի հաշվարկով, Թրամփը հունվարի 20-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում գոլֆի մականով նկատվել է նվազագույնը 21 անգամ: Միաժամանակ, Օբաման իր պաշտոնավարման առաջին վեց ամսվա ընթացքում գոլֆ խաղացել է ընդամենը 11 անգամ: