Թրամփը Չինաստանի դեմ առևտրային սահմանափակումներ կկիրառի
March 22, 2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր է ստորագրել: Հուշագրի ստորագրման արարողությունը հեռարձակվել է MSNBS հեռուստաընկերությամբ:
Թրամփն ԱՄՆ առևտրային ներկայացուցչից պահանջել է 15 օրվա ընթացքում ներկայացնել Չինաստանի այն ապրանքների ցանկը, որոնց մաքսատուրքերը նախատեսվում են բարձրանալ, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Չինաստանի դեմ բողոք նախապատրաստել՝ լիցենզավորման ոլորտում ենթադրվող խախտումների հետ կապված: