Թրամփը ցանկանում է Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ

April 12, 2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել Ջոն Սալիվանին նշանակել պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով տեղակալ: Այդ մասին  հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ Սալիվանը կզբաղեցնի միանգամից երկու պաշտոն՝ «պետքարտուղարի առաջին տեղակալի եւ միաժամանակ, առանց հավելյալ վճարումների, պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալի»:
Սալիվանի կենսագրական տեղեկանքի համաձայն՝ նա 2010-ից մինչեւ 2016 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել Է ԱՄՆ-ի եւ Իրաքի տնտեսական հարաբերությունների կարգավորման հատուկ կառավարական կոմիտեի նախագահի պաշտոնը: Նա աշխատանքի մեծ փորձ ունի զանազան մասնավոր կառույցներում, ավագ պաշտոններ Է զբաղեցրել արդարադատության, առեւտրի եւ պաշտպանության նախարարութծուններում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Source: Yerkir Media
Link: Թրամփը ցանկանում է Սալիվանին նշանակել պետքարտուղարի առաջին տեղակալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image