ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տան բակում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ վառել են տոնածառի լույսերը:
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ, ինձ համար մեծագույն պատիվ է շնորհավորել Ամերիկային և ամբողջ աշխարհին Սուրբ Ծննդի կապակցությամբ»,- ելույթի ժամանակ ասել է Թրամփն ու տիկնոջ հետ սեղմել տոնածառի լույսերի կոճակը: