Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդականը հրաժարական է տվել
August 19, 2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվ Բենոնը, որը նախագահի վարչակազմի ամենաազդեցիկ աշխատակիցներից մեկն էր եւ հայտնի էր իր ծայրահեղ աջակողմյան հայացքներով, հրաժարական է տվել: Դոնալդ Թրամփն ընդունել է նրա հրաժարականը:
Ամերիկայի նախագահին հատկապես դուր չէր եկել իր խորհրդականի՝ օգոստոսի 16-ին «Ամերիքն փրոսփեքթին» տված անսպասելի հարցազրույցը, որտեղ Բենոնը քննադատել է Թրամփին ու վարչակազմը, ինչպես նաեւ բացասական գնահատել Հյուսիսային Կորեայի հանդեպ Թրամփի վարած քաղաքականությունը: