Ղրիմում սելավի հետեւանքով մեքենաներն իրար վրա են բարձրացել (տեսանյութ)

August 19, 2017

Ղրիմում՝ Գրուշովկա-Սուդակ ճանապարհին մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել հորդառատ անձրեւներից առաջացած սելավի հետեւանքով, տեղեկացնում է crimea.ria.ru-ն։ Մարդկանցից ոչ ոք չի տուժել։

Եղանակը այդ տարածաշրջանում կտրուկ վատացել է ուրբաթ երեկոյան։ Հորդառատ անձրեւների ու որոտի պատճառով ընդհատվել է էլեկտրամատակարարումը Սուդակում, Թեոդոսիայում եւ Կոկտեբեյլում, բջջային հեռախոսակապը խափանվել է։

Source: Yerkir Media
Link: Ղրիմում սելավի հետեւանքով մեքենաներն իրար վրա են բարձրացել (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image